Մոսկվայում հանդիպել են ՀՀ և ՌԴ տրանսպորտն ու կապը համակարգող նախարարները

Հանդիպմանը մասնակցել է նաև ՌԴ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Ալեքսանդր Միշարինը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 Նոյեմբեր — Sputnik. Մոսկվայում հանդիպել են ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հակոբ Արշակյանը:

«Հարավկովկասյան երկաթուղին» պատրաստվում է իր գործարար համբավը պաշտպանել դատական կարգով

Ինչպես տեղեկացնում են «Ռուսական երկաթուղիներ» ընկերության մամուլի ծառայությունից՝  հանդիպմանը մասնակցել է ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Ալեքսանդր Միշարինը:

Կողմերը քննարկել են «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերության գործունեության հետ կապված մի շարք հարցեր և հետագա անելիքները:

Հակոբ Արշակյանը նշել է, որ ՀԿԵ գործունեությունը և ընկերության կողմից իրականացվող ներդրումների առաջնային խնդիրը Հայաստանի տնտեսության զարգացումն է: Այս պահի դրությամբ ռուսական կողմը զգալի միջոցներ է ուղղել Հայաստանի Հանրապետության երկաթուղային ենթակառուցվածքի զարգացմանը:

Արդյո՞ք իրատեսական է Իրան–Հայաստան երկաթուղու նախագիծը. պարզաբանում է Ալեքսանդր Միշարինը

Դրական են գնահատվել նաև ուղևորափոխադրումների զարգացմանն ուղղված միջոցառումները: Մասնավորապես, նշվել է, որ ընթացիկ տարում ՀԿԵ-ն գնել է երկու ժամանակակից ЭП2Д էլեկտրագնացքներ՝ մեկն արդեն շահագործվում է Երևան-Գյումրի-Երևան ուղղությունով, իսկ մյուսը նույն երթուղում կսկսի գործել 2019 թվականի առաջին եռամսյակում:

Հայկական կողմն ընդգծել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության աշխատանքի կարևորությունը Հայաստանի տարածքում և նշել, որ պատրաստ է հետագա փոխշահավետ համագործակցությանը:

Չինաստանը չեզոքացնում է Արևմուտքի ազդեցությունը Հարավային Կովկասում. Հայաստանն ի՞նչ կշահի

Բացի այդ, հանդիպման մասնակիցները անդրադարձել են ՀԿԵ ուղևորափոխադրումների Հայաստանի կառավարության կողմից սուբսիդավորման, Կովկաս-Փոթի-Կովկաս լաստանավային փոխադրման կատարելագործման, պետական հատուկ պահպանության անհրաժեշտություն ունեցող օբյեկտների և ՀԿԵ գործունեության զարգացման ռազմավարության հարցերին:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: