ՌԱԴԻՈ

Խաչատրյան. «Մեզ համար առաջնային է ՀՀ պետական շահը»

«Մենք» դաշինքի ներկայացուցիչ Անժելա Խաչատրյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանում է դաշինքի ընտրած կարգախոսը:
Sputnik
Խաչատրյան. «Մեզ համար առաջնային է ՀՀ պետական շահը»

Կարգախոսն իր բովանդակությամբ և իր իմաստով մատնացույց է անում, որ մեզ համար առաջնայինը Հայաստանի Հանրապետության պետական շահն է: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Մենք» դաշինքի ներկայացուցիչ Անժելա Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ դաշինքն ընտրել է «Առաջինը Հայաստանն է» կարգախոսը:

Նա շեշտեց, որ կարգախոսից բխում է, որ ամեն ինչից վեր պետք է լինի պետությունը, պետության կայացումը և քաղաքացու բարօրությունը: