Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից տեղեկացնում են, որ ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 20:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՏԿՏՏ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: