Գիտնականները հայտնաբերել են մարդու հնագույն նախնուն. ավելի շատ փղի է նման, քան պրիմատի

Մարդու հնագույն նախնին իր չափերով չի զիջել փղերին կամ դինոզավրերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. Լեհաստանում պեղումներ անող գիտնականները հայտնաբերել են դիցինոդոնտի` մարդկանց ու բոլոր կաթնասունների հնագույն նախնու անսովոր մնացորդները։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` քարացուկի նկարագրությունը ներկայացված է Science ամսագրում։

Պարզվում է` այդ կենդանիներն իրենց չափերով չեն զիջել փղերին ու դինոզավրերին։

Գիտնականները հայտնաբերել են մարդու հնագույն նախնուն. ավելի շատ փղի է նման, քան պրիմատի

Գիտնականները գտածոն անվանել են «Լիսովիցիա Բույանուս»` ի պատիվ այն գյուղի, որտեղ հայտնաբերել են հսկայի մնացորդները։ Կենդանու երկարությունը մոտ 4,5 մետր է եղել, հասակը` 2,6 մետր, իսկ քաշը` ինը տոննա։ Ամենայն հավանականությամբ, կենդանին խոտակեր է եղել։

«Սա դարակազմիկ բացահայտում է, որը կյանքում մեկ անգամ է լինում։ «Լիսովիցայի» հայտնաբերումը կտրուկ փոխում է ուշ դիցոդոնտների մասին պատկերացումները։ Հիմա մենք փորձում ենք պարզել, թե ինչպես են նրանք այդքան հսկայական չափերի հասել»,– ասել է Վարշավայի հնէաբանության ինստիտուտի աշխատակից Թոմաշ Սուլեյը։

Վերջին տասը տարիների ընթացքում գիտնականները Լիսովիցայում ավելի քան հազար ոսկոր ու այլ քարացուկներ են գտել։ Պարզվել է, որ դրանց մեծ մասը պարզունակ դինոզավրերի, կոկորդիլոսների ոսկորներ են։