MMA-ի մարզիկ Գեորգի Կարախանյանին հեռացրել են ACB-ից

33–ամյա Կարախանյանին մեղավոր են ճանաչել սիմուլյացիայի և մրցավարներին մոլորեցնելու փորձ անելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. MMA-ի հայազգի մարզիկ, 33–ամյա Գեորգի Կարախանյանի հետ պայմանագիրը կխզեն, նա հեռացվել է ACB–ից, հաղորդում է Absolute Championship Berkut (ACB) ռուսական կազմակերպության կայքը։

Absolute Championship Berkut (ACB) հանձնաժողովը մրցաշարի արդյունքում Թիմուր Նագիբինի հետ մարտը ճանաչել է չկայացած։

«Մարտից առաջ և հետո դրսևորված ոչ մարզական պահվածքի, սիմուլյացիայի և մրցավարներին մոլորեցնելու փորձի համար որակազրկել Կարախանյանին, АСВ 90 մարտը ճանաչել չկայացած (երկու մասնակիցների որակազրկման պատճառով)», – ասվում է որոշման տեքստում։

Կարախանյանի և Նագիբինի մենամարտը նոյեմբերի 10–ին ավարտվել է զանգվածային ծեծկռտուքով։ Ի սկզբանե մենամարտի հաղթող է ճանաչվել ԱՄՆ դրոշի ներքո մենամարտող Կարախանյանը. նրա մրցակիցը որակազրկվել է կոչնազանգից հետո հարվածելու համար։

Մենամարտի ավարտից 10 վայրկյան առաջ Կարախանյանը եզրափակիչ ռաունդից հետո խեղդող հնարք է կիրառել և հայտարարել մրցավարին, որ հակառակորդը հանձնվել է։ ԶԼՄ–ների տվյալներով` Նագիբինը հարվածել է Կարախանյանին, ինչից հետո ծեծկռտուք է սկսվել և՛օկտագոնում, և՛ հանդիսասրահում: