Մանվել Գրիգորյանի աներորդին «Մենքի» նախընտրական ցուցակում է. «Հրապարակ»

«Մենք» դաշինքից մեկնաբանել են Մանվել Գրիգորյանի աներորդուն իրենց նախընտրական ցուցակում ընդգրկելու փաստը:
Sputnik

 

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբորի – Sputnik. «Հրապարակ» թերթը «Մենք» դաշինքնից փորձել է ճշտել, թե ինչու են գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի աներորդուն ընդգրկել իրենց նախընտրական ցուցակում:

Գալստյան.«Նախընտրական քարոզարշավը սկսվել է շատ ավելի շուտ, քան հիմա է»

«Ցուցակ կազմելիս առաջնային նայում ենք, թե մարդն ինչ ծառայություններ է մատուցում հայրենիքին, երկրին, ինչ արժեհամակարգ է կրում, և որևէ կապ չունի, թե նա ում եղբայրն է»,- թերթին ասել է «Մենք» դաշինքի թեկնածու, ավագանու նախկին՝ «Ելք» խմբակցության քարտուղար Թեհմինա Վարդանյանը՝ մեկնաբանելով, թե ինչու են իրենց ցուցակում ներառել գեներալ Մանվելի աներորդուն՝ Նազիկ Ամիրյանի եղբորը։

«Օրենքը թույլ է տվել մարդուն առաջադրվել, խնդիր չունի, կոռուպցիայի մեջ թաթախված չէ և, այո, առաջադրվել է մեր ցուցակում»,- ասաց նա։ Հիշեցնենք, որ Պետրոս Ամիրյանը «ԵԿՄ Ավան-Առինջ» տարածքային կազմակերպության նախագահն է, եւ այս տարվա ամռանը՝ Մանվել Գրիգորյանի կալանավորումից հետո, ոստիկանությունը խուզարկություններ էր արել ու զենք հայտնաբերել նաև ԵԿՄ Ավանի գրասենյակում»: