Հեղափոխությունը չէր կարող խանգարել Հայաստանի տնտեսական աճին. նախարարի պաշտոնակատար

Պաշտոնյան կարծում է, որ հեղափոխությունը բարձրացրել է տնտեսական ազատությունը և հավասար պայմաններ ստեղծել մրցակցության համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. Հեղափոխությունը չէր կարող խանգարել Հայաստանի տնտեսական աճին։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը։

Աշոտյան. «Մտահոգությունների շարքը շատ մեծ է` անվտանգությունից մինչև գների բարձրացում»

Հեղափոխությունը բարձրարցել է տնտեսական ազատությունը և հավասար պայմաններ ստեղծել մրցակցության համար։ «Դա առաջիկա մի քանի տարիներին անպայման կօգնի տնտեսությանը երկարաժամկետ կտրվածքով»,–ավելացրեց նա։

Խաչատրյանի խոսքով` 2018 թվականի արդյունքներով Հայաստանում տնտեսական աճը 5 - 6% է կազմել։ Իսկ 2019 թվականին 4,9% աճ է ակնկալվում։

Նկատենք, որ 2018 թվականի հունվար–հոկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը (արտադրության ցուցանիշները` առանց վերամշակման մակարդակը, ֆինանսական ծառայություններն ու անուղղակի հարկերի) հանրապետությունում 6% է կազմել։ Արդյունաբերական արտադրությունն աճել է 4,5%–ով, գյուղատնտեսական արտադրությունը` 8,1%–ով։ Շինարարությունն աճել է 6,5%–ով, առևտրաշրջանառությունը` 9,6%–ով, ծառայությունների ոլորտի շրջանառությունը` 18,5%–ով։