Բնապահպանները նախարարի պաշտոնակատարին ջուր ու տիղմ նվիրեցին. լուսանկարներ

Активисты-экологи подарили министру дренажные воды (23 ноября 2018). Еревaн
Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանի ասուլիսից հետո Հայկական բնապահպանական ճակատի անդամներն աղմուկով մտան նախարարության շենք ու նախարարի հետ հանդիպում պահանջեցին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանի՝ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հետ այսօրվա հանդիպման ավարտին նախարարության միջանցքում մեծ իրարանցում բարձրացավ:

Стройка компании Лидиан Армения
ՀՀ փոխվարչապետը պետք է վերանայի իր մոտեցումները. բնապահպանը` Ամուլսարի հանքի մասին

Հայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) անդամները բարձրաձայն բողոքելով մտան նախարարության տարածք՝ հանդիպում պահանջելով Էրիկ Գրիգորյանի հետ: Նրանց խոսքով` շենքը պահպանող ոստիկաններն իրենց թույլ չեն տվել ներս մտնել ու մասնակցել ասուլիսին, իսկ նախարարության աշխատակիցները չեն փորձել լուծել խնդիրը:

ՀԲՃ անդամ Անի Խաչատրյանը հայտարարեց, որ իրենք շատ հարցեր ունեին նախարարի պաշտոնակատարին, ու այժմ պահանջում են, որ նախարարն ընդունի իրենց ու այդ հանդիպումը հեռարձակվի ֆեյսբուքյան ուղիղ եթերով:

Բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը, նախարարի աշխատասենյակից դուրս գալով, հայտնեց, որ նախարարը պատրաստ է ընդունել ասուլիսից բացակայած խմբին, բայց պայմանով, որ հանդիպումը չի հեռարձակվի ու չի էլ տեսանկարահանվի: Դրանից հետո բնապահպանները հրաժարվեցին նախարարի պաշտոնակատարի հետ հանդիպել, բայց վարչության պետին փոխանցեցին իրենց հետ բերած «նվերները»:

«Սա Դեբեդ գետից վերցրած տիղմն է, նստվածքը, որը լցվել է գետը Թեղուտի ու Ախթալայի հանքերից»,- ուսապարկից հանելով գորշ նյութով լցված ապակե տարան՝ ասաց Անի Խաչատրյանը:

Բնապահպանները նախարարի պաշտոնակատարին ջուր ու տիղմ նվիրեցին. լուսանկարներ
Բնապահպանները նախարարի պաշտոնակատարին ջուր ու տիղմ նվիրեցին. լուսանկարներ

Հետո նա ուսապարկից հանեց դեղնավուն հեղուկով լցված մի շիշ ու ասաց. «Իսկ սա Տանձուտի հանքավայրից վերցրած ջուրն է՝ թթվային դրենաժը: Այս հանքը շահագործվել է 100 տարի առաջ ու 100 տարի այլևս չի շահագործվում»:

Բնապահպանները նախարարի պաշտոնակատարին ջուր ու տիղմ նվիրեցին. լուսանկարներ

Բնապահպանները հայտարարեցին, որ «նվերները» պատահական չեն ընտրված: Նրանք ուզում են զգուշացնել, որ Ամուլսարի հանքի շահագործման արդյունքում թթվային դրենաժի հետևանքը հարյուրապատիկ շատ է լինելու և ավելի երկար ժամանակ է շարունակվելու:

Ամուլսարի ոսկու հանքը պաշարների առումով Հայաստանի երկրորդ հանքավայրն է։ Հանքավայրը շահագործելու համար արտոնագիր է ստացել Հայաստանում Lydian International դուստր ընկերություն` GeoTeam-ը, որը ավելի ուշ վերանվանվել է Lydian Armenia-ի։ Ամուլսարի լեռնագագաթը գտնվում է Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին՝ Ջերմուկ քաղաքից 10 կմ հեռավորության վրա:

Հանքավայրի շինարարության պաշտոնական մեկնարկը տրվել է 2016թ-ի օգոստոսի 19-ին: Ամուլսարը Հայաստանում այս պահին ամենախոշոր միջազգային ներդրումն է: Այն իրականացվել է Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի չափանիշներին համապատասխան, բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատմամբ: Հանքի շահագործումը Հայաստանում իշխանափոխությունից հետո դադարեցվել է, հարուցվել է նաև քրեական գործ` չարաշահումների և բնապահպանական օրենսդրության խախտումների փաստով։ Կառավարության հրավերով հանքի տարածքում նախատեսվում է նոր միջազգային բնապահպանական փորձաքննություն իրականացնել։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հանքը չի շահագործվի, քանի դեռ փոչձաքննույունը դրական եզրակացություն չի տվել։