Քննիչները հարցաքննում են Ալբերտ Եփրեմյանին վրաերթի ենթարկած ինքնաթիռի օդաչուներին

25 տարեկան Ալբերտ Եփրեմյանի մարմինը հայտնաբերվել էր օդանավակայանի թռիչքային գոտում Մոսկվա - Աթենք Boeing 737 մարդատար ինքնաթիռի թռիչքից հետո։
Sputnik

ԵՐՎԱՆ, 23 նոյեմբերի - Sputnik. Քննիչները հարցաքննում են Շերեմետևո օդանավակայանում ՀՀ քաղաքացուն վրաերթի ենթարկած Boeing-737–ի օդաչուներին։ Այսօր ՌԻԱ Նովոտոսիին այս մասին հայտնել է Մոսկվայի իրավապահ մարմինների աղբյուրը։

«Այս պահին անձնակազմը Մոսկվա է վերադարձել, օդաչուներին հարցաքննում են որպես վկաներ», – ասել է գործակալության զրուցակիցը։

Հիշեցնենք` Ալբերտ Եփրեմյանի մարմինը հայտնաբերվել էր օդանավակայանի թռիչքային գոտում Մոսկվա - Աթենք Boeing 737 մարդատար ինքնաթիռի թռիչքից հետո: Մահացածը Հայաստանի քաղաքացի է, որին արտաքսել էին Իսպանիայից:

Նա նույնիսկ չէր ծխում. ինքնաթիռի անիվների տակ մահացած հայ տղայի հայրը պատմել է որդու մասին

Հետաքննության վարկածով՝ 25-ամյա տղամարդը Շերեմետևո է ժամանել նոյեմբերի 20-ին Մադրիդից մեկնած չվերթով:

Մոսկվա - Երևան չվերթին գրանցվելուց հետո տղամարդը մյուս ուղևորների հետ գնացել է ինքնաթիռանիստի: Ավելի ուշ, առայժմ չպարզված հանգամանքներում, երիտասարդը կառամատույցային ավտոբուս նստելիս գնացել է անհայտ ուղղությամբ օդանավակայանի թռիչքավայրէջքային գոտիների տարածքում: Ինչից հետո ժամը 20-ն անց 10 րոպեին տղամարդը մտել է թիվ 2 գոտի Շերեմետևո օդանավակայանի «Ալֆա» գետնավարման ուղու շրջանում, հայտնվել թափառք իրականացնող Boeing 737 օդանավի տակ և մահացել։

Հարուցվել է քրեական գործ «Տրանսպորտային անվտանգության բնագավառում պահանջների խախտում» հոդվածով: Հետաքննությունը գտնվում է քննչական վարչության ղեկավարի վերահսկողության ներքո: