ՌԱԴԻՈ

Վարդանյան. «Հայկական գործարքները, որ կապված են Իրանի հետ, վտանգի տակ չեն լինի»

Իրանագետ, ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի դասախոս Ահարոն Վարդանյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանում է Իրան-ԱՄՆ հակամարտության հետևանքով Հայաստանի հնարավոր տնտեսական վնասների խնդիրը:
Sputnik
Վարդանյան. «Հայկական գործարքները, որ կապված են Իրանի հետ, վտանգի տակ չեն լինի»

Թեև ԱՄՆ-ը կոշտ և վճռական է տրամադրված Իրանի դեմ պատժամիջոցների հարցում, կարծում եմ Հայաստանի գործարքները, որ կան Իրանի հետ, վտանգի տակ չեն լինի, որովհետև դրանք շատ մեծ ֆինանսական հոսքեր կամ եկամուտներ չեն ապահովում: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց  իրանագետ, ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի դասախոս Ահարոն Վարդանյանը:

«Կարծում եմ Միացյալ Նահանգներում էլ հասկանում են Հայաստանի աշխարհաքաղաքական վիճակը,  աշխարհագրական դիրքը և խնդիրները, որ ունենք գրեթե բոլոր սահմանների հետ և այս առումով, թե ինչքան կարևոր է Իրանի հետ սահմանը»,- նշեց Վարդանյանը:

Ըստ նրա՝ ԱՄՆ-ում հասկանում են, որ ՀՀ-ԻԻՀ սահմանի լրիվ փակումը կործանարար կլինի Հայաստանի համար: