ՌԱԴԻՈ

Գալստյան.«Նախընտրական քարոզարշավը սկսվել է շատ ավելի շուտ, քան հիմա է»

«Նախընտրական քարոզարշավը սկսվել է շատ ավելի շուտ, քան հիմա է։ Sputnik Արմենիայի եթերում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Նարեկ Գալստյանը։
Sputnik
Գալստյան.«Նախընտրական քարոզարշավը սկսվել է շատ ավելի շուտ, քան հիմա է»

«Իշխանափոխությունից անմիջապես հետո գնում էր պրոցես, որի նպատակն էր մարդկանց համակրանքը շահել և սպասվող խորհրդարանական ընտրություններում ավելի շատ ձայներ հավաքել»,–ասում է Գալստյանը։

Նրա խոսքով` վարչապետի քարոզարշավը վարելու հետ կապված Հանրապետականի քննադատության մեջ ինչ-որ չափով ճշմարտություն կա, ինչը, չնայած ակնկալելի էր։ «Իհարկե, շատ ավելի ցանկալի կլիներ, որ Նիկոլ Փաշինյան արձակուրդի շրջանում այդ գործառույթներն իրականացներ, բայց դա մեր պրակտիկայում տարածված երևույթ է»,–նշում է մեր զրուցակիցը։

Քաղաքագետը նկատում է, որ բոլոր երկրներում էլ իշխող կուսակցությունն առավելություն ունենում է, բայց այլ երկրներում դա այդքան ազդեցություն չի ունենում, ինչպես մեզ մոտ։