«Մի քիչ քայլենք, մտնենք կողքի անտառ ու ըտենց դուրս գանք». Փաշինյանը` վարորդների և ՃՈ մասին

Առաջարկվում է ոստիկաններին ավելի շատ ազատություն տալ վարորդների նկատմամբ պահանջների հարցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. ՀՀ կառավարությունը շարունակում է վարորդների և Ճանապարհային ոստիկանության շփման կանոնների քննարկումը։

Ինչպես հայտարարեց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, կառավարության օրինագիծն առաջարկում է վարորդի հայեցողությանը թողնել` մեքենայից դուրս գալու կամ չգալու հարցը։

Օսիպյանը չի ցանկանում ստել. հանցագործությունների թիվն աճել է

«Հիմա ի՞նչն է փոխվում, հիմա էլ է ըտենց», - ասաց Փաշինյանը:

«Հիմա ոստիկանն իրավունք ունի պահանջել, որ վարորդը ոչ միայն մնա մեքենայի մեջ, այլ նաև վերադառնա իր տեղը, եթե արդեն դուրս է եկել», – պատասխանեց առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը։

«Այսինքն` ոստիկանը պետք է պահանջի, որ վարորդը մնա՞ մեքենայի մեջ, թե՞ դուրս գա», – հարցրեց Փաշինյանը։

Օսիպյանն էլ արձագանքեց, որ մինչ այս չի եղել ոստիկանի միջամտության հարցը: Նա ասաց նաև, որ հնարավոր է լինեն դեպքեր, երբ անհրաժեշտություն լինի, որ վարորդը դուրս գա, օրինակ, երբ անհրաժեշտություն լինի բեռնախցիկը բացել և այլն:

Փաշինյանին նման բացատրությունը դուր չեկավ։

«Բա՝ մի քիչ քայլենք, մտնենք կողքի անտառ ու ըտենց դուրս գանք», - կատակեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարն առաջարկեց հարցի քննարկումը հանել օրակարգից, նախ սոցիալական գովազդ անել, հասկանալ մարդկանց արձագանքը, ապա ընդունել օրենքը:

«Կքննարկեք, ավելի կոնկրետ մեխանիզմ կառաջարկեք», - ասաց Փաշինյանը: