ՌԱԴԻՈ

Մնացականյան. «Արդարացի բողոքներ չեն լինի, որ լույս չկա»

«Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» պետական ՓԲԸ–ի տնօրեն Մնացական Մնացականյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է էներգահամակարգի ավտոմատացման մասին։
Sputnik
Մնացականյան. «Արդարացի բողոքներ չեն լինի, որ լույս չկա»

Հայաստանի էներգահամակարգը 100%–ով ավտոմատացնելու գործընթացը կավարտվի 2019 թվականի դեկտեմբերին։

«Աշխատանքները սկսված են, 2019 թվականի դեկտեմբերին կվերջացնենք, և մենք կունենանք 100 տոկոսով ավտոմատացված համակարգ։ Դրանց արդյունքում կկրճատվեն վթարային անջատումները, և արդարացի բողոքներ չեն լինի, որ լույս չկա»,– ասաց Մնացականյանը։

Նրա խոսքով` հեռանակարային ծրագրում հաշվի են առել նաև Հայաստան–Իրան, Հայաստան–Վրաստան ծրագրերը։