Իրանից թմրանյութի ներկրման փորձ է կանխվել. ՊԵԿ

42 գրամ «ափիոն» Հայաստան փորձում էր բերել ՀՀ քաղաքացին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. Իրանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացու մոտ թմրանյութ է հայտնաբերվել։

Թմրանյութեր Իրանից ու ԱՄՆ–ից. անօրինական ճանապարհով ներկրումը Հայաստան կանխվել է.տեսանյութ

Ինչպես տեղեկացնում են ՊԵԿ մամուլի ծառայությունից, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները Ոստիկանության Կապանի բաժնի և ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցների հետ համատեղ այսօր` նոյեմբերի 22-ին Իրանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Դ.Ս.-ին անձնական զննման ենթարկելու նպատակով «Ագարակ» սահմանային անցակետից տեղափոխել են Մեղրիի բժշկական հաստատություն: Արդյունքում վերջինիս մարմնից դուրս է հանվել պոլիէթիլենային փաթեթով փաթեթավորված 42 գրամ սև գույնի զանգված: Դ.Ս.-ի հայտարարության համաձայն՝ այն «ափիոն» տեսակի թմրանյութ է:

ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, իրականացվում է նախաքննություն: