Շիրակում բախվել են մարդատար գնացքն ու «КрАЗ»-ը. գնացքում եղել են մեծ թվով քաղաքացիներ

Վթարը գրանցվել է Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 42-րդ կմ հատվածում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Այսօր՝ նոյեմբերի 22-ին, ժամը 10։30-ի սահմանում Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 42-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ, 46-ամյա Արթուր Խաչատրյանի վարած КрАЗ 257 մակնիշի ավտոմեքենան և Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար էլեկտրագնացքը։

Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

Շիրակում բախվել են մարդատար գնացքն ու «КрАЗ»-ը. գնացքում եղել են մեծ թվով քաղաքացիներ

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է КрАЗ-ի վարորդը, որը պետք է ճանապարհը չանցներ մինչև մարդատար գնացքի անցնելը։

Շիրակում բախվել են մարդատար գնացքն ու «КрАЗ»-ը. գնացքում եղել են մեծ թվով քաղաքացիներ