Հանրապետականը բացահայտեց իր կարգախոսը

Հայտնի է ՀՀԿ կարգախոսը։ Այն համախմբում է մտահոգներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը բացահայտել է իր նախընտրական կարգախոսը։

Այն է` «Եթե մտահոգ ես... ընտրի՛ր Հանրապետականին»։

Մինչ օրս գաղտնի պահվող արտահայտությունը քիչ առաջ հայտնվել է միաժամանակ մի քանի ՀՀԿ–ական թեկնածուների facebook–ի էջերում։

Կարգախոսն ու իրենց նախընտրական լուսանկարները հրապարակել են ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ու ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Ի դեպ, մինչ այս, արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերից իր կարգախոսը հրապարակել էր միայն «Իմ քայլը» դաշինքը։ Ինչպես լրագրողներին հայտնել էր ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը, «Իմ քայլը» ընտրությանը կմասնակցի «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն և հզոր պետություն» նախընտրական կարգախոսով: