Գագիկ Ծառուկյանը ծնունդը կնշի արտերկրում. «Ժամանակ»

Թերթը գրում է, որ Ծառուկյանը Հայաստանում չէ, կինն էլ նրան է միացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Արդեն հինգ օր է՝ Գագիկ Ծառուկյանը բացակայում է Հայաստանից և դեռ հինգ օր ևս կբացակայի: Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը։

«Նա Հայաստան կվերադառնա միայն նոյեմբերի 26-ին` նոյեմբերի 25-ին, սովորույթի համաձայն, արտերկրում նշելով իր ծննդյան 62-ամյակը: Ըստ ԲՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրի՝ Ծառուկյանը սկզբում եղել է Բելառուսում, իսկ այժմ Մոսկվայում է: Երկու օր առաջ նրան է միացել նաև կինը»,– գրում է թերթը:

Ծառուկյանը նոյեմբերի 25-ին կդառնա 62 տարեկան։