Հայաստանում տեղումները մի քանի օր չեն դադարի. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` Հայաստանի որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Առաջիկա մի քանի օրերին` նոյեմբերի 22-24-ը, Հայաստանի շրջանների զգալի մասում տեղումներ կգրանցվեն, լեռնային շրջաններում` ձյան տեսքով։ Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։

Տեղումները կդադարեն նոյեմբերի 25-ին։

Կանխատեսումների համաձայն` օդի ջերմաստիճանը նոյեմբերի 22-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, 24-ի ցերեկը կնվազի 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 4-5 աստիճանով:

Երևանում նոյեմբերի 22-ից 24-ն ընկած ժամանակահատվածում անձրև կտեղա։

Այսօր մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի 9-11, գիշերային ժամերին` 4-6 աստիճան տաքության սահմանում։