«Երևանն ու Բաքուն պետք է պայմանավորվեն». Զախարովան` Ադրբեջանի առաջարկության մասին

Մոսկվան կսատարի կողմերի ցանկացած պայմանավորվածություն, որը համահունչ է գլխավոր խնդրին` հակամարտության կարգավորմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանը կողջունի ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված կլինի ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը, սակայն հակամարտության կողմերը նախևառաջ պետք է միմյանց հետ պայմանավորվեն։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Փաշինյանը դեմ է «ռամիլսաֆարովներին» Ադրբեջանին հանձնելու առաջարկին

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, թե Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է փոխանակել գերիներին «բոլորին բոլորի հետ» սկզբունքով։ Միաժամանակ պաշտոնական Երևանը հայտարարում է, որ Հայաստանում ադրբեջանական գերիներ չկան, կան միայն դիվերսանտներ։

Մեկնաբանելով Բաքվի առաջարկությունը` Զախարովան ասաց, որ Մոսկվան կսատարի կողմերի ցանկացած պայմանավորվածություն, որը համահունչ է գլխավոր խնդրին` հակամարտության կարգավորմանը։

«Բայց պայմանավորվածությունները փոխադարձ համաձայնություն են ենթադրում։ Նախաձեռնությունը կարելի է ողջունել, բայց այդ գործնականում պետք է իրագործվի միայն երկու կողմի համաձայնությամբ», – նշեց է ԱԳՆ ներկայացուցիչը։

Նա նաև դրական գնահատեց Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման գաղափարը։ Նախարարների բանակցությունները կարող են կայանալ Միլանում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի ժամանակ։

«Այս ամբողջ ֆարսը մի նպատակ ունի». ՀՀ ԱԳՆ–ն խոսեց Ադրբեջանում հայտնված Ղազարյանի մասին

Տվյալ պահին Ադրբեջանում Հայաստանի երեք քաղաքացի կա` Արսեն Բաղդասարյանը, Կարեն Ղազարյանն ու Զավեն Կարապետյանը, որոնց պաշտոնական Բաքուն դիվերսանտ ու ռազմական հանցագործ է համարում։

Հիշեցնենք` Արցախում պատիժ են կրում Ադրբեջանի քաղաքացի Դիլհամ Ասքերովը (ցմահ) և Շահբազ Գուլիևը (22 տարի ժամկետով)` սահմանն ապօրինի հատելու և մարդասպանության համար։ Երրորդ ադրբեջանցին Էլնուր Հուսեյնզադեն է, որը ձերբակալվել է 2017թ–ին Թալիշ գյուղի մոտ։ Հուսեյնզադեն, պաշտոնական վարկածի համաձայն, ադրբեջանական բանակի զինծառայող է և ձերբակալվել է դիվերսիայի պահին: