Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ստրասբուրգի հայ համայնքի և ԵԽ հայազգի պաշտոնյաների հետ

Министр иностранных дел Армении Зограб Мнацаканян на заседании Франкофонии (8 октября 2018). Еревaн
ԱԳՆ ղեկավարը Ստրասբուրգի հայ համայնքի ներկայացուցիչներին և ԵԽ հայազգի պաշտոնյաներին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. Այսօր՝ նոյեմբերի 21-ին, Ստրասբուրգում այցելությամբ գտնվող ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Ստրասբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների և Եվրոպայի խորհրդի հայազգի պաշտոնյաների հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

И.о. премьер-министра Армении Никол Пашинян принял советника президента США по национальной безопасности Джона Болтона (25 октября 2018). Еревaн
Հայաստանը զենքի վերաբերյալ առաջարկ չի ստացել ԱՄՆ–ից. Մնացականյան

Հանդիպմանը Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է Ստրասբուրգ իր այցի նպատակը և հագեցած օրակարգի արդյունքները, ինչպես նաև անդրադարձել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ Գործողությունների ծրագրով նախատեսված համագործակցության ձեռքբերումներին և հեռանկարներին։

ԱԳՆ ղեկավարը Ստրասբուրգի հայ համայնքի ներկայացուցիչներին և ԵԽ հայազգի պաշտոնյաներին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները, երկրի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները՝ անդրադառնալով միջազգային հարաբերությունների տարբեր գործընթացներում Հայաստանի ներգրավվածությանն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում: