Աշնանային գույներ և արևի ջերմությունը վայելող կենդանիներ. Կենդանաբանական այգին բաց է

Sputnik

Խոր աշուն, թափվող տերևներ ու Մյասնիկյան պողոտայի մեջտեղում՝ Նորքի Զանգվածի կիրճում իրենց ժամանակավոր կացարանը գտած տարբեր կենդանիներ ու թռչուններ: Ժամանակավոր, որովհետև վայրի կենդանու հիմնական բնակավայրը վայրի բնությունն է, որտեղից, ցավոք, պատմական ինչ-որ ժամանակահատվածում կենդանիներից մի քանի տեսակներ բերվել են կենդանաբանական այգիներ, բազմացվել ու նրանց սերունդներն այսօր չեն էլ գիտակցում, թե ինչ կա իրենց ազատավանդակներից այն կողմ:

Եվ, քանի որ նրանք արդեն անազատության մեջ են և ինչ-որ առումով հետ են վարժվել վայրի բնության մեջ ապրելուն (որտեղ նրանք կարող են որս կամ, որն ավելի վատ է, իրենց տեսակների մյուս ներկայացուցիչների վարքականոնի փոփոխության առիթ դառնալ), մարդը պարտավոր է հոգ տանել կենդանական աշխարհի այս ներկայացուցիչների մասին:

Ի դեպ, կան նաև այնպիսի կենդանատեսակներ, որոնք չէին պահպանվի, եթե չլինեին կենդանաբանական այգիները. դրանցից են, օրինակ, պռժևալսկու ձիերը:

Sputnik Արմենիան վերջերս է եղել Երևանի կենդանաբանական այգում և ֆիքսել, թե ինչպես են իրենց զգում այնտեղի «բնակիչները»:

Այգում մեզ խնդրեցին փոխանցել մեր քաղաքացիներին ու Երևանի հյուրերին, որ Կենդանաբանականը այցելուների համար բաց է ամբողջ տարի:

Իհարկե, լինում են սանիտարական աշխատանքների օրեր (օրինակ՝ ծառերի էտման աշխատանքներ), երբ Այգին ստիպված է լինում փակել դռները այցելուների համար, բայց այդ մասին լրատվամիջոցները նախօրոք տեղեկացնում են հանրությանը:

 

 

1 / 16
Եվրոպական եղնիկ Երևանի կենդանաբանական այգում
2 / 16
Կարմիր բադեր Երևանի կենդանաբանական այգում
3 / 16
Առյուծը Երևանի կենդանաբանական այգում
4 / 16
Երկսապատ ուղտ Երևանի կենդանաբանական այգում
5 / 16
Թութակներ Երևանի կենդանաբանական այգում
6 / 16
Ամուրյան վագրը Երևանի կենդանաբանական այգում
7 / 16
Կենգուրու բեննետա Երևանի կենդանաբանական այգում
8 / 16
Կարմիր բադ Երևանի կենդանաբանական այգում
9 / 16
Հիմալայան արջ Երևանի կենդանաբանական այգում
10 / 16
Եվրոպական եղնիկ Երևանի կենդանաբանական այգում
11 / 16
Սպիտակագլուխ անգղը Երևանի կենդանաբանական այգում
12 / 16
Առյուծները Երևանի կենդանաբանական այգում
13 / 16
Եվրոպական եղնիկ Երևանի կենդանաբանական այգում
14 / 16
Կարապները Երևանի կենդանաբանական այգում
15 / 16
Երևանի կենդանաբանական այգու վագրերի ազատավանդակը
16 / 16
Երևանի կենդանաբանական այգու ձիարշավարանը