Քաղաքացին ցանկացել է ինքնահրկիզվել Ռուսաստանի դեսպանատան դիմաց. ո՞րն է պատճառը

81–ամյա Տավուշի բնակիչի մոտից ոստիկանները բենզինով լի շիշ են հայտնաբերել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. 81–ամյա քաղաքացին ցանկացել է ինքնահրկիզվել։

Մասիսում 62 տարեկան կինն այրվել է սեփական տանը

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, երեկ՝ նոյեմբերի 20-ին, ժամը 10։30-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողները Գրիգոր Լուսավորիչ փողոցում Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմացից Ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել մի քաղաքացու։

Պարզվել է, որ այդ քաղաքացին Տավուշի մարզի բնակիչ՝ 81-ամյա Նարիման Մուրադխանյանն է, ով ոստիկաններին հայտնել է, որ սոցիալական պայմաններից ելնելով՝ ցանկացել է Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց ինքնահրկիզվել։ Ոստիկանները նրա մոտ հայտնաբերել են շշով լի բենզին։ Փաստի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։