Շիկահեր աղջնակը խենթացրել է Շառլ Ազնավուրի երկրպագուներին «La Bohème» երգով. տեսանյութ

Փոքրիկը երգել է Շառլ Ազնավուրի «La Bohème» ստեղծագործությունը և հիացրել հանդիսատեսին։
Sputnik

«Մոզաիկ» մրցույթում Շառլ Ազնավուրի «La Bohème»–ը երգած աղջկա անունը Էրզա է։

Երակներով հոսող ջազն ու Ազնավուրը․ Քյոսայանը գիտի` ինչու են հայերը հաջողության հասնում

Ազնավուրի երկրպագուներից շատերը հիացական մեկնաբանություններ են գրել տեսանյութի տակ, որն արդեն ավելի քան վեց միլիոն դիտում ունի։

«Որտեղի՞ց են հայտնվել այս տեսանյութի «դիսլայքերը»։ Ժողովուրդ, հերիք է նախանձեք» – գրել է Dumbel Powa օգտատերը։

«Հաճելի է տեսնել, որ նույնիսկ ամենաերիտասարդ սերունդն է սիրում Շառլ Ազնավուրի պես մաեստրոներին», – մեկնաբանել է օգտատեր Poulain Desboisjolis–ը։

Հիշեցնենք` 94 տարեկան Շառլ Ազնավուրը մահացավ այս տարվա հոկտեմբերի 1–ին։ Մինչև կյանքի վերջին օրերը նա համերգներ էր տալիս, երգեր ու գիրք էր գրում, հարցազրույցներ էր տալիս։