Հայն ընկել է երեք մետրից ու մահացել է Մոսկվայում

Մոսկվայում շինարարության աշխղեկը` ՀՀ քաղաքացին մահացել է հիվանդանոցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. Հայաստանցին, որը շինարարությունում աշխղեկ էր աշխատում, ընկել է մոտ երեք մետր բարձրությունից սեփական անզգուշության պատճառով։ Այս մասին հայտնել է շինհրապարակի պահակը։

Լուրերի դաշնային գործակալությունը հայտնում է, որ միջադեպը տեղի է ունեցել Պերվոմայսկոյե բնակավայրում։

Բանվորը նոյեմբերի 19–ին բարձությունից ընկնելու հետևանքով անրակոսկրի կոտրվածք էր ստացել։ Ավելի ուշ, նոյեմբերի 20–ին Յուդինի անվան №7 քաղաքային հիվանդանոցում տղամարդը մահացել է։

Դատաբժշկական փորձաքննություն է անցկացվում։ Ողբերգական միջադեպի հանգամանքներն ուսումնասիրվում են։