ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. Էպատաժային Սերգեյ Շնուրովը, որը հայտնի է Շնուր կեղծանունով, նոր ստեղծագործություն է գրել «Շերեմետևոյում» ինքնաթիռի անիվների տակ ընկած 25–ամյա Ալբերտ Եփրեմյանի մասին։
Բանաստեղծությունում, որի հետ Շնուրը կցել է «Պուլկովո» օդանավակայանի ֆոնին սեփական լուսանկարը, երաժիշտը ենթադրում է, որ երիտասարդի «նյարդերը չեն դիմացել» ու նա պարզապես «իրեն գցել է ինքնաթիռի տակ», «նոր ու նորաձև» տրենդ դնելով։
Այդ բավական ցինիկ ստեղծագործության բովանդակության մասին պատմելն անիմաստ է, կարելի է այն պարզապես կարդալ ռուսերենով, քանի որ թարգմանելու պարագայում կաղճատվեր հեղինակի «ինքնատիպ» ոճը։
Анна Каренина под паровозом
Точку поставила, кончился век.
В ночь не избалованную морозом,
Под самолёт сиганул человек.
Снова не выдержали, сдали нервы,
Как пел Д. Моррисон, - This is the end.
Он не последний, а видимо первый,
Кто задал модный и новенький тренд.
Раньше веревки, ножи, револьверы,
Поезд и вот Боинг семь тридцать семь.
Самоубийство технической эры.
Эх, не живётся чего-то совсем.
Մենք չենք դատի նաև տվյալ ստեղծագործության գեղարվեստական արժեքի մասին, ինչպես ասում են, ճաշակին ընկեր չկա։ Սակայն ինքնասպանության մասին եզրակացությունների հարցում, կարծես, ընկեր Շնուրը շտապել է։
Երգիչն Instagram–ում հիացմունքով լի մեկնաբանություններ է ստացել, որոնք գովերքում են բանաստեղծի նրա շնորհքը։
Սակայն նաև քննադատություններ են հնչել.
«Սերգեյ, մեծ մարդ եք։ 100℅ –ով չգիտեք այդ ողբերգական միջադեպի բոլոր մանրամասները։ Չէ որ այդ տղաներն ունեն ծնողներ (ամենայն հավանականությամբ), մտերիմներ, չե՞ք մտածել նրանց զգացմունքների մասին։ Հնարավոր է, մարդը վատացել ընկել է ու այդպիսի բան է ստացվել։ Դուք, Շնուրով, սխալ եք։ Ու իրավունք չունեք ՆՄԱՆ բան գրել... իսկ տղան մեղք էր....», – գրել է օգտատեր olgord30–ը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 20–ին Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու վրա գտել են 25–ամյա Ալբերտ Եփրեմյանի մարմինը։ Երիտասարդը հայտնվել է արագություն վերցնող ինքնաթիռի անիվների տակ և մահացել։ Տեղեկություն էր տարածվել, որ երիտասարդին արտաքսել էին Իսպանիայից, բայց Մոսկվայում վայրէջք կատարելու ժամանակ նա որոշել էր փախչել, և այդ փախուստը ողբերգական մահվան էր հանգեցրել։ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատնից հայտնել են, որ իրենք ՀՀ քաղաքացուն արտաքսելու վերաբերյալ տեղեկություն չունեն։
Տեսախցիկների ձայնագրությունները ցույց են տվել, որ Եփրեմյանը թռիչքուղի է մտել Երևան գնացող չվերթի համար ավտոբուս նստելու ժամանակ։
Օդանավակայանի տարանցումային գոտում մինչև «գեյթը» տղամարդուն ոստիկաններ էին ուղեկցել, որոնք համոզվել են, որ նա անցել է նստեցումը տերմինալում ու ավտոբուսի մոտ է գնացել։
Քննչական կոմիտեն ստուգում է սկսել։ Ռոսավիացիայի հանձնաժողովը նույնպես հետաքննությունն է իրականացնում, որը մոտ 10 օր կտևի։