Հայ մեծահարուստի դուստրը «դաժան» ֆոտոշարքի հեղինակ է դարձել. լուսանկար

Հնարավոր է` աղջկան վարչական տույժի ենթարկեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. Հայ գործարար Արարատ Նազարեթյանի 18–ամյա դուստրը` Կարինան, ոչ սովորական ֆոտոշարք է ներկայացրել` արված Ճնճղուկի լեռներում։

Ֆոտոսեսիան արվել է առյուծի ձագի (կորյուն) մասնակցությամբ` ոստիկանական մեքենայի ֆոնին, գրում է Մաշ տելեգրամ ալիքը։

Հայ մեծահարուստի դուստրը «դաժան» ֆոտոշարքի հեղինակ է դարձել. լուսանկար

Աղբյուրի տվյալներով` Կարինա Նահապետյանի հայրը զբաղվում է անշարժ գույքի բիզնեսով։ Նշվում է, որ հոր ազդեցությունն օգտագործելով` աղջիկը կարողացել է ձեռք բերել առյուծին և «2019» համարով ոստիկանական մեքենան։

ՌԴ ՆԳՆ–ում աղջկա ֆոտոշարքը «չեն գնահատել», նրանք փորձում են պարզել` ոնց է աղջկան հաջողվել ձեռք բերել ոստիկանական մեքենա։ Հնարավոր է` աղջկան վարչական տույժի ենթարկեն։