ՌԱԴԻՈ

Բեջանյան. «Հոկտեմբերի ցուցանիշները փաստում են, որ տնտեսական անկումն անցյալում է»

Տնտեսագետ Հայկ Բեջանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանում է հրապարակված վիճակագրական տվյալները:
Sputnik
Բեջանյան. «Հոկտեմբերի ցուցանիշները փաստում են, որ տնտեսական անկումն անցյալում է»

Հոկտեմբերին 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ արդեն արձանագրվել է 3 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, ինչը նշանակում է, որ նախորդ երկու ամիսների անկումային տրամադրությունն արդեն անցյալում է: Այս մասին Sputnik Արմենիա հետ զրույցում ասաց տնտեսագետ Հայկ Բեջանյանը:

Հոկտեմբերին արձանագրված արդյունաբերության ոլորտի բավականին բարձր աճի մասով տնտեսագետը, սակայն, ճիշտ համարեց չշտապել գնահատականներ տալ:

Նա հիշեցրեց, որ այդ ժամանակահատվածում փակվեց Ալավերդու պղնձաքիմիական կոմբինատը, իսկ գարնանից էլ չէր գործում Թեղուտի հանքավայրը. այնպես որ տնտեսագետը արդյունաբերության 8.1 տոկոսի աճը մեկնաբանելու համար կսպասի նոր տվյալների հրապարակմանը: