«Դուրս գանք, կիմանաս». Ռադչենկոն պատմել է «Շերեմետևոյում» մահացած հայի հետ վիճելու մասին

«Ռուսական ազգային բալետ» խմբի ղեկավար Սերգեյ Ռադչենկոն վիճել է Հայաստանի քաղաքացու հետ, որին ավելի ուշ վրաերթի է ենթարկել ինքնաթիռը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի քաղաքացի, 25–ամյա Ալբերտ Եփրեմյանը նոյեմբերի 20–ին վեճ է սկսել Մադրիդ–Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռում։ «Հինգերորդ ալիքին» տված հարցազրույցում այս մասին պատմել է «Ռուսական ազգային բալետ» խմբի ղեկավար Սերգեյ Ռադչենկոն։

Ուզում էր գնալ ընտանիքի մոտ. «Շերեմետևոյում» մահացած հայի ազգականը պատմել է նրա մասին

Նա ասել է, որ հայ երիտասարդն իրեն ագրեսիվ է պահել, բռունցքներով հարձակվել է ինքնաթիռի մյուս ուղևորների վրա և աղմկել։ Ռաչենկոն ասել է, որ իրեն էլ են հարվածներ հասել։ Երբ նա երիտասարդին հարցրել է, թե ինչու է խփում, վերջինս պատասխանել է. «Դուրս գանք, կիմանաս»։

«Իմ դիմաց նստած էր 25 տարեկան ինչ–որ հայ։ Նա հետ գնաց, մի քանի անգամ հարվածեց ինչ–որ տղամարդու։ Հետո ուղեկցորդները հետ բերեցին նրան, նա նստեց և սկսեց սևեռուն ինձ նայել։ Ես ուշադրություն չդարձրի։ Հանկարծ ծնոտիս վրա հարված զգացի։ Ես ծեծկռտուք չսկսեցի։ Հետո ինչ–որ հաղթանդամ տղամարդ մոտեցավ, զսպեց նրան։ Իմ կարծիքով` նա թմրամոլ է», – պատմել է Ռադչենկոն։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 20–ին Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու վրա գտել են 25–ամյա Ալբերտ Եփրեմյանի մարմինը։ Երիտասարդը հայտնվել է թափառք իրականացնող ինքնաթիռի անիվների տակ և մահացել։ Տեղեկություն էր տարածվել, որ երիտասարդին արտաքել էին Իսպանիայից, բայց Մոսկվայում վայրէջք կատարելու ժամանակ նա որոշել էր փախչել, և այդ փախուստը ողբերգական մահվան էր հանգեցրել։