ՌԱԴԻՈ

Արզումանյան. «Եթե իջնի գազի սակագինը, դրան կհետևի նաև էլեկտրաէներգիայի սակագնի իջեցումը»

Էներգետիկ ոլորտի փորձագետ, ՀՀ վարչապետի էներգետիկ խորհրդականին կից ստեղծված սակագների հավաստիությունը ուսումնասիրող աշխատանքային խմբի անդամ Էդվարդ Արզումանյանը Sputnik Արմենիայի եթերում ներկայացնում է էներգակիրների գնի իջեցման հնարավոր տարբերակները:
Sputnik
Արզումանյան. «Եթե իջնի գազի սակագինը, դրան կհետևի նաև էլեկտրաէներգիայի սակագնի իջեցումը»

Եթե մենք առաջին փուլում կարողանանք Կառավարությանը համոզել իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը 5 դրամով, ապա մեկ-երկու ամիս հետո գոնե 5-6 տոկոսով իջեցնենք գազի սակագինը, ապա դրա իջեցումը ավտոմատ կհանգեցնի նաև էլեկտրաէներգիայի գնի նոր իջեցման: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի էներգետիկ խորհրդականին կից ստեղծված սակագների հավաստիությունը ուսումնասիրող աշխատանքային խմբի անդամ Էդվարդ Արզումանյանը:

Զրույցում էներգետիկ ոլորտի փորձագետը մանրամասն ներկայացնում է, թե ինչպես դա կարող է տեղի ունենալ: