ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ակնհայտ է, որ լուրջ փոփոխություններ են լինելու կառավարության կազմում:
Որոշ նախարարներ, այդ թվում՝ ներկայում արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, ով ընտրություններին մասնակցում է «Մենք» դաշինքի ցուցակով, հրաժեշտ կտա նախարարի պաշտոնին, հայտնում է «Ժամանակ» օրաթերթը։
Թերթի տեղեկություններով՝ արդարադատության նախարարի պաշտոնում քննարկվում է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակի 53-րդ համարը զբաղեցնող Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը:
«Վարդանյանը Սահմանադրական դատարանում աշխատակազմի ղեկավար է, միջազգային իրավունքի փորձագետ: Բացի դա, ըստ որոշ լուրերի, նա առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի ազգականն է»,-գրում է թերթը: