Ուզում էր գնալ ընտանիքի մոտ. «Շերեմետևոյում» մահացած հայի ազգականը պատմել է նրա մասին

Բարեկամուհին չի բացառում, որ Ալբերտ Եփրեմյանը ցանկացել է գնալ ընտանիքի մոտ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու վրա մահացած 25–ամյա Ալբերտ Եփրեմյանը ծնունդով Էջմիածնից է, բայց վերջին տարիներին բնակվել է Իսպանիայում։ Sputnik Արմենիայի թղթակցին այս մասին պատմեց նրա ազգականը` Մարինան։

Նոյեմբերի 20–ին Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու վրա գտել են 25–ամյա Ալբերտ Եփրեմյանի մարմինը։ Երիտասարդը հայտնվել է թափառք իրականացնող ինքնաթիռի անիվների տակ և մահացել։ Տեղեկություն էր տարածվել, որ երիտասարդին արտաքել էին Իսպանիայից, բայց Մոսկվայում վայրէջք կատարելու ժամանակ նա որոշել էր փախչել, և այդ փախուստը ողբերգական մահվան էր հանգեցրել։

Նա նույնիսկ չէր ծխում. ինքնաթիռի անիվների տակ մահացած հայ տղայի հայրը պատմել է որդու մասին

Մահացածի ընտանիքը չի բնակվում Էջմիածնում։ Ալբերտի հայրն ու կրտսեր եղբայրն արդեն ավելի քան 10 տարի Մոսկվայում են, իսկ մայրը համեմատաբար վերջերս է տեղափոխվել այնտեղ։ Բարեկամուհին չի բացառում, որ երիտասարդը ցանկացել է գնալ ընտանիքի մոտ։

«Ալբերտը Իսպանիա էր տեղափոխվել բանակից զորացրվելուց հետո։ Նա եղբոր և մոր հետ դիմել էր դեսպանատուն` վիզա ստանալու, բայց միայն Ալբերտին էին վիզա տվել։ Իսպանիայում ապրում էր մորական տատի և պապի մոտ», – պատմեց բարեկամուհին։

Մարինայի խոսքով` Ալբերտը փոքր տարիքում շատ հանգիստ և աշխատասեր տղա է եղել։ Նույնիսկ դպրոցական տարիներին փորձել է գումար վաստակել և օգնել ծնողներին։

Sputnik Արմենիայի նկարահանող խումբը գտավ նաև այն տունը, որտեղ ապրել է Ալբերտը։ Դուռը ոչ ոք չբացեց։ Հարևանները պատմեցին, որ այդ տանն ապրել է երիտասարդի պապը, որը վերջերս տեղափոխվել է կրտսեր որդու մոտ։ Հարևաններն ասացին նաև, որ հրապարկված լուսանկարում դժվարությամբ են ճանաչել Ալբերտին, ասացին` «շատ է նիհարել»։

Ուզում էր գնալ ընտանիքի մոտ. «Շերեմետևոյում» մահացած հայի ազգականը պատմել է նրա մասին

Նրանց խոսքով` Ալբերտը միշտ հանգիստ մարդ է եղել և երբեք տարօրինակ պատմությունների մեջ չի հայտնվել։

Ուզում էր գնալ ընտանիքի մոտ. «Շերեմետևոյում» մահացած հայի ազգականը պատմել է նրա մասին