«Նիկոլ, վարչապետ» կարգախոսը չի ընդունվել. ի՞նչ կարգախոսով ընտրության կգնա «Իմ քայլը»

«Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը բացել է գաղտնիքը, և արդեն հայտնի է «Իմ քայլը» դաշինքի կարգախոսը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. Ազգային ժողովի առաջիկա ընտրությանը «Իմ քայլը» դաշինքը կմասնակցի «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն և հզոր պետություն» նախընտրական կարգախոսով:

Այսօր` նոյեմբերի 21-ին, ԱԺ–ում լրագրողներին այս մասին ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը:

«Այս կարգախոսը բոլորովին նոր չէ: Այն տարիներ շարունակ եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրում: Եվ ես ուրախ եմ, որ այդ կարգախոսը ներկայացնելու հնարավորություն կա»,- ասաց Նազարյանը:

Նա նշեց, որ քննարկվել է նաև «Նիկոլ, վարչապետ» կարգախոսը, բայց չի ընդունվել:
Նշենք, որ ԱԺ ընտրությունը նախատեսված է դեկտեմբերի 9-ին։