Օդի ջերմաստիճանի տատանումներ կգրանցվեն. եղանակի տեսություն

Առաջիկա օրերին տեղումներ չեն կանխատեսվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում նոյեմբերի 21-ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-24-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 22-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, 24-ի ցերեկը նույնքանով կնվազի: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:

Երևան քաղաքում նոյեմբերի 20-ին, 21-ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-24-ը սպասվում է անձրև: