Հայաստանում դադարեցվել է կոնկրետ ընկերության արտադրած «Սպազմալգոնի» շրջանառությունը

Դեղի շրջանառությունը դադարեցվել է Արսեն Թորոսյանի հրամանով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում դադարեցվել է Սերբիայի «Զդրավլե» դեղագործական ընկերության արտադրության «Սպազմալգոն, դեղահատեր, 500մգ+ 5մգ+ 0,1մգ, բլիստերում 50/5x10/)» 1801800 սերիայի (պիտանիության ժամկետ` 12.2019թ.) դեղի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Ի՞նչ չի կարելի անել դեղորայքի ու մեքենաների հետ. զգուշացնում է Վարդանյանը

Հայտնաբերված դեղը գրանցված չէ Հայաստանի Հանրապետությունում:

Նշված դեղը ներկրող դեղագործական կազմակերպությանը հանձնարարվել է հանրապետության տարածքում գործող բոլոր դեղատներից և բժշկական կազմակերպություններից հետ հավաքել առկա խմբաքանակները:

Հաղորդագրության մեջ նշված է, որ դեղի շրջանառությունը դադարեցվել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի հրամանով։