ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի –Sputnik. Դոնի Ռոստովի բնակիչը կասկածվում է երեք մարդու սպանության մեջ։ Այս մասին հայտնում է Ռոստովի մարզի ՌԴ ՔԿ–ի Քննչական վարչությունը։
Հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ 2018 թվականի նոյեմբերի 17-ին Դոնի Ռոստովի Պորտովայա փողոցում գտնվող բնակարաններից մեկում երեք մարդու դի են հայտնաբերել։
Քննությունը պարզել է, որ կինը վիճել է իր 81-ամյա ամուսնու և 36-ամյա հարսի հետ։ Վիճաբանության ժամանակ կինը վերցրել է խոհանոցային դանակը, սկզբում սպանել է ամուսնուն, այնուհետև` հարսին։ 71 տարեկան կինը այն աստիճան է կորցրել բանականությունը, որ հարձակվել է նաև 8 տարեկան թոռան վրա և սպանել անմեղ երեխային։
Հանցագործության դրդապատճառը կենցաղային թեմայով վիճաբանությունն է եղել։ Սպանվածներն ու կասկածյալը ապրում էին նույն բնակարանում։
Ներկա պահին անհրաժեշտ քննչական գործողություններ են իրականացվում։ Թոշակառուի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2 մասով, որոշում է կայացվել նրան կալանքի տակ առնելու վերաբերյալ։