ԿԸՀ-ն հրապարակել է խորհրդարանական ընտրությունների ցուցակները

Հիշեցնենք, որ կայանալիք ընտրությունների քարոզարշավը մեկնարկելու է նոյեմբերի 26-ից և ավարտվի դեկտեմբերի 7-ին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակվել են 2018 թվականի դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համապետական և տարածքային ցուցակները:

Փաշինյանը Գեղարքունիքում ակնհայտորեն զբաղվում էր նախընտրական քարոզչությամբ. ՀՀԿ

Այս մասին հայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից։ Ցուցակներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ։

Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2018 թվականի դեկտեմբերի 9-ին: Քարոզչության համար նախատեսված ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ: