Գարիկ Մարտիրոսյանն ուզում է նկարվել Դանելիայի ֆիլմում

Հայտնի շոումեն, Comedy Club–ի գեղարվեստական ղեկավար և անդամ Գարիկ Մարտիրոսյանը պատրաստվում է նկարահանվել «Միմինո» ֆիմի շարունակությունում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. Հումորիստ և շոումեն Գարիկ Մարտիրոսյանը պատրաստ է նկարահանվել լեգենդար ռեժիսոր Գեորգի Դանելիայի ֆիլմում։ Մարտիրոսյանն իր պատրաստակամության մասին հայտնել է Instagram սոցիալական ցանցում։

«Միմինո 2։ Մի օր մեծն Դանելիան կորոշի նկարել երկրորդ մասը, իսկ ինչ–որ մեկն արդեն պատրաստ է փորձերին», – գրել է Մարտիրոսյանը։

Լուսանկարում Գարիկը կանգնած է օդաչուի հագուստով։ Երկրպագուները գնահատել են Comedy Club–ի ռեզիդենտի հումորը։ Շատերը նույնիսկ փորձել են սրամտությամբ գերազանցել նրան։

«Երկու նորություն` լավ և վատ». ինչպես է երգչուհի Զառան փրկել Գարիկ Մարտիրոսյանի կնոջը

«Միմինոն չի կարող երկրորդ մաս ունենալ, սա ձեզ համար Դիլիջանի ջուրը չէ, որը երկրորդ տեղն է զբաղեցնում աշխարհում», – գրել է ajax_great–ը։

«Լեո Մարտիրոսյանը «Բռնիր ինձ, եթե կարող ես» ֆիլմի փորձերում», – նշել է grolegig–ը։

«Միմինոյի և Լարիսա Իվանովնայի որդի՞ն», – կատակել է katysha_schastie–ն։

«Եթե ակնոցը չլիներ, չէի ճանաչի Խառլամովին», – գրել է denis_rogow–ն։

«Միմինոն» խորհրդային կատակերգական ֆիլմ է, որի ռեժիսորն է Գեորգի Դանելիան։