Հայաստանի 104 քաղաքացի ունի նույն անձնական տվյալներով իր «զույգը». ոստիկանության տվյալները

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է կրկնվող անհատական տվյալներով ընտրողների ցուցակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի չափահաս քաղաքացիների մեջ կան նույն անուն–ազգանունով, ծննդյան նույն տարին, ամիսն ու օրն ունեցող ընտրողներ։

Երևանում նույն անուն–ազգանուն–հայրանունով մարդիկ են «հայտնաբերվել». սա միակ համընկնումը չէ

Թյուրիմացություններից խուսափելու համար ՀՀ ոստիկանությունն ԱԺ ընտրություններին ընդառաջ հրապարակել է կրկնվող անհատական տվյալներով ընտրողների ցուցակը։

Դրա համաձայն` անհատական տվյալների համընկմամբ ընտրողների թիվը Հայաստանում 208 է, նրանցից յուրաքանչյուրն ունի նույն տվյալներով իր զույգը` նույն անուն– ազգանուն– հայրանունով, նույն տարվա նույն օրը ծնված տվյալով, բայց, ինչպես նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ, նրանք «տարբեր անձինք են»։

Այս ընտրողները բնակվում են տարբեր հասցեներում, Հայաստանի տարբեր բնակավայրերում ու մարզերում։