Նիկոլ Փաշինյանի առաջարկով ևս մեկ դեսպան հետ կանչվեց պաշտոնից

Արմեն Սարգսյանը նոր հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն` մի Բադալյանին կփոխարինի մյուս Բադալյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Վլադիմիր Բադալյանը հետ է կանչվել Թուրքմենստանում և Տաջիկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այս մասին հրամանագիր է ստորագրել երեկ` նոյեմբերի 19-ին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Վլադիմիր Բադալյանին հետ կանչել Թուրքմենստանում և Տաջիկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,– նշված է հրամանագրում:

Սարգսյանի մեկ այլ հրամանագրով դեսպան է նշանակվել Գառնիկ Բադալյանը, որն ԱԳՆ Քաղաքական ծրագրավորման վարչության խորհրդական էր։

Նշենք, որ Վլադիմիր Բադալյանը դեսպան էր նշանակվել 2008 թվականի օգոստոսին։