Արմեն Սարգսյանը շնորհավորել է Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլին

ՀՀ նախագահը բարձր է գնահատել Պատրիարք Կիրիլի անձնական ներդրումը հայ-ռուսական եղբայրական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբեր — Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլին ծննդյան առթիվ` մաղթելով նրան քաջառողջություն և ամենայն բարիք:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է, որ Հայաստանում բարձր են գնահատում Պատրիարք Կիրիլի անձնական ներդրումը հայ-ռուսական եղբայրական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում: