ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. Եվրոպական տարածաշրջանում երեխաների ինքնասպանությունների ամենաքիչ թվով աչքի են ընկնում Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը։ ՄԱԿ–ի կայքում հրապարակվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրությունը։
Եվրոպական տարածաշրջանում երեխաների և դեռահասների ինքնասպանությունների թվով առաջատար է Ռուսաստանը, որին հաջորդում են Լատվիան, Բելգիան, Ֆինլանդիան, Մոլդովան, Ուկրաինան և Ղազախստանը։
ԱՀԿ տվյալներով` ամեն տարի Եվրոպական տարածաշրջանում 55 միլիոն երեխաներ դառնում են դաժան վերաբերմունքի զոհեր, ինչը լուրջ ազդեցություն է ունենում նրանց հոգեկան և ֆիզիկական առողջության վրա։
Ըստ վիճակագրության` Եվրոպայում բնակվում են 18 տարեկանից ցածր մոտ 190 միլիոն երեխաներ և դեռահինքնասպան*ասներ։ Նրանցից 44 միլիոնը ենթարկվել է ֆիզիկական բռնության, 18 միլիոնը` սեռական, իսկ 55 միլիոնը տարել են հոգեբանական վնասվածքներ։ Ընդ որում` նման դեպքերի 90 տոկոսն աննկատ է մնում։
Կազմակերպությունում նշում են, որ մինչև 2020թ–ը պատրաստվում են 20 տոկոսով կրճատել երեխաների մահվան և նրանց հետ դաժան վարվելու դեպքերը։