ՌԱԴԻՈ

Սուրենյանց. «ՀԱՊԿ–ի ճգնաժամի հիմնական շահառուն Ադրբեջանն է»

ՀԱՊԿ–ի շուրջ ստեղծված իրավիճակից Ադրբեջանը կարող է օգուտներ քաղել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը վերլուծել է Հայաստանին սպառնացող վտանգները։
Sputnik
Սուրենյանց. «ՀԱՊԿ–ի ճգնաժամի հիմնական շահառուն Ադրբեջանն է»

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը տեխնիկական է և որոշիչ դեր չունի կազմակերպությունում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Սակայն, այստեղ խնդիրն այն է, որ ՀԱՊԿ–ում ստեղծված վիճակը կարող է ազդել հայ-ռուսական հարաբերությունների, արցախյան խնդրի կարգավորման գործընթացի վրա, որովհետև ՀԱՊԿ–ի ճգնաժամի հիմնական շահառուն Ադրբեջանն է, որն այդ իրավիճակը փորձելու է օգտագործել կարգավորման գործընթացում և ԼՂ գործընթացի շուրջ իր դիրքերն ամրապնդելու համար»,– ասել է Սուրենյանցը։

Իսկ եթե Հայաստանը հրաժարվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից, քաղաքագետի համոզմամբ, պետք է հստակ հասկանա, թե ինչ է ստանալու դրա դիմաց։