Sputnik Արմենիայի հետ զրույցում, խոսելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ Հայաստանի և Ռուսաստանի լարվածությանը, ասաց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։
«Իսկ մեր մոտեցմամբ` այդ պաշտոնը մերն է, և մենք պետք է այդ իրավունքից օգտվենք, մինչև դրա ռոտացիոն և այբբենական կարգով բնականոն փոխանցումը Բելառուսի ներկայացուցչին»,–ասում է Ղևոնդյանը։
Անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատարին արտգործնախարարության խոսնակի մակարդակով պատասխանելուն`քաղաքագետը նշում է, որ Բելառուսը մեսիջ էր հղում` համապատասխան ենթատեքստերով։ «Դա գործընկերային դիրքերից չի խոսում, և առկա լարվածության սիմվոլիկ քայլերից մեկն էր։ Հիմա իրավիճակը բավականին շիկացած է, և էմոցիոնալ կամ նմանօրինակ քայլերով ցուցադրում են լարվածության աստիճանը»,–ընդգծում է Ղևոնդյանը։
Քաղաքագետի խոսքով` այս քայլով Բելառուսը կոնկրետ հարցի մասով արտահայտեց իր անհամաձայնությունը։ Բայց սրանից գլխավոր քարտուղարի ընտրության շուրջ բանակցություններն ու հետագա հարաբերությունները չեն շահի։