ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. Հոլիվուդի հայ աստղ Անժելա Սարաֆյանն իր բաժանորդներին ցույց է տվել հայտնի լուսանկարիչ Ռոբերտ Ասկրոֆտի մոտ նկարահանվելու գործընթացը։
Աղջիկը վարպետին շնորհակալություն է հայտնել հիասքանչ աշխատանքի համար և երախտագիտություն հայտնել լուսանկարչի աշխատակիցներին անհավանական պրոֆեսիոնալիզմի համար։ Սարաֆյանը նշել է, որ շուտով պատրաստվում է ֆոտոշարքից ավելի շատ լուսանկարներ հրապարակել։
«Սա անհավանական լուսանկար է», «Շքեղ է լինելու», «Շատ «վայրի արևմտյան» է» (օգտատերն ակնարկում է «Վայրի արևմուտք» սերիալի սյուժեն, որն Անժելային հայտնի է դարձրել), գրել են աղջկա երկրպագուները։
Անժելա Սարաֆյանը ծնվել է Հայաստանում, 4 տարեկանից ապրում է ԱՄՆ-ում: 2000 թ.-ին Սարաֆյանն առաջին անգամ էպիզոդիկ դերով հանդես է եկել «Հեքիաթներ» հեռուստանովելում, այնուհետև խաղացել է բազմաթիվ այլ սերիալներում։ Անժելան խաղացել է «Տիկնիկ», «Kabluey», «Տեղեկատուները», «Գեղեցիկ կյանք» ֆիլմերում, ինչպես նաև մարմնավորել է եգիպտացի վամպիր Տիայի դերը «Մթնշաղ. լուսաբաց. մաս 2» ֆիլմում։ Թերի Ջորջի «Խոստում» ֆիլմում Սարաֆյանը մարմնավորել է Մարալի կերպարը: