Ադրբեջանը պատրաստ է օգնել Իսրայելին Իրանի դեմ, բայց ոչ ակնհայտ. Սատանովսկի

Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահը կարծում է, որ Ադրբեջանին անհանգստացնում է «անհանգիստ» հարևանի առկայությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. Ադրբեջանը պատրաստ է գործակցել Իսրայելի հետ Իրանի դեմ, Sputnik Արմենիային այս մասին ասաց Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։

Լիբերմանի հրաժարականից առաջ եկած հիացմունքը մի փոքր չափազանցված է

«Ադրբեջանի և Իսրայելի հարաբերությունները հասկանալի են, որովհետև, նախևառաջ պայմանավորված են իրանական գործոնով։ Ադրբեջանը, ի դեմս Իրանի ունենալով անհանգիստ հարևան, պատրաստ է գործել Թեհրանի դեմ։ Օրինակ` տեղեկատվական ոլորտում», – ասաց Սատանովսկին։

Նրա խոսքով` նույնիսկ Սաուդյան Արաբիան կստանա ժամանակակից սպառազինությունների զգալի մասը (այդ թվում` իսրայելական) ոչ թե ուղղակիորեն, այլ Ադրբեջանի միջոցով։

Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին, ապա, ըստ փորձագետի, քանի դեռ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է ղեկավարում երկիրը, Անկարան անցկացնելու է հակաիսրայելական կոշտ քաղաքականություն։

«Իսրայելում դա հասկանում են։ Հասկանում են նաև, որ դրա հետ ոչինչ չի կարելի անել։ Կան տարբեր տեսակետներ, թե որ մակարդակում Իսրայելը պետք է Թուրքիայի հետ պահպանի դանդաղ ընթացող հարաբերություններ։ Այդուհանդերձ այսօր Իսրայելը կողմ է դրանց», – նշեց Սատանովսկին։

Այդ հարաբերությունների կտրուկ վատթարացումը, նրա կարծիքով, բացառապես Թուրքիայի նախաձեռնությունն է։ Նրա խոսքով` Էրդողանին հուզում է միայն մի բան` իր անձնական դիրքորոշումը։

Թուրքիայի ու Ադրբեջանի կողքով. Հայաստան-Իսրայել հարաբերությունների զարգացման ժամանակն է

«Նա հողմացույցի նման փոխում է իր տեսակետը և հարաբերությունները։ Դեռ երեկ նրա գլխավոր մրցակից Ֆեթհուլլահ Գյուլենն այսօր թշնամի է դարձել, և նա փորձում է հասնել ԱՄՆ–ից նրա արտաքսմանը` հիրավի զարմանալի համառությամբ», – ասաց Սատանովսկին։

Նրա խոսքով` դեռ երեկ Թուրքիան ՆԱՏՕ–ի գլխավոր արևելյան թևն էր, այսօր նա կոշտ տարաձայնություններ ունի ԱՄՆ–ի հետ, ներառյալ թուրք նախարարների դեմ պատժամիջոցները։ Անկարան չի կարող իրեն թույլ տալ խզել հարաբերություններն Իրանի հետ, որից նա լուրջ կախվածություն ունի նավթ առաքելու հարցում։

Ինչպես Մոսկվայի դեպքում, Թուրքիան կարող է հիանալի հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, հետո կործանել նրա ինքնաթիռը։

«Էրդողանը քիչ կանխատեսելի է մի բացառությամբ։ Նա ինչ էլ անի, միշտ անում է իր անձնական շահի համար», – նշեց Սատանովսկին։

Նշենք, որ ԱՄՆ–ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է Իրանի միջուկային ծրագիրը և Իրանի քաղաքականությունը զսպելու քայլերը։