ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. Եգոր Բազինի հետ պարային զույգ կազմող ռուս գեղասահորդուհի Սոֆյա Եվդոկիմովան ցնցել է հանդիսատեսին իր անպատմելի մերկապարով։ Կրքոտ տեսանյութը հասանելի է դարձել համացանցում։
Զույգը սահում էր Մայքլ Ջեքսոնի երգի տակ։ Ինչ-որ պահի Եվդոկիմովան հանել է ժակետն ու մնացել միայն կրծկալով։ Այդպես էլ նա ավարտել է համարը։
Եվդոկիմովան ակնհայտորեն ոգեշնչվել է Ելիզավետա Տուկտամիշևայի և Ալինա Զագիտովայի օրինակներից, որոնք վերջին շրջանում հաճախ են մերկանում սառույցի վրա։
Զույգը չորրորդ տեղն է զբաղեցրել։ Ոսկին նվաճել է Ալեքսանդրա Ստեպանովա և Իվան Բուկին զույգը, որը համաշխարհային ռեկորդ է սահմանել ազատ ծրագրում։