ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. Թեև Instagram–ի օգտատերերը որոշ ժամանակ կարող էին տեսնել իրենց գաղտնաբառերը վեբ–բարուզերի հասցեի տողում, այդ տեղեկությունները փակ են եղել կողմնակի մարդկանց համար։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում։
Ավելի վաղ ԶԼՄ–ները գրում էին, որ Instagram–ի օգտատերերի գաղտնաբառերը համակարգային սխալի հետևանքով հայտնի են դարձել։
«Ներբեռնեք ձեր տվյալները» գործառույթը կիրառելիս Instagram–ի օգտատերերը ժամանակավորապես կարող էին տեսնել իրենց գաղտնաբառերը։ Գաղտնաբառի մասին տեղեկությունը չէր կարող հայտնի դառնալ այլ մարդու, մենք արդեն փոփոխություններն են արել ենք, և նման բան չի կրկնվի», – ասել է Instagram–ի ներկայացուցիչը։
Instagram–ն անվճար հավելված է լուսանկարների ու տեսանյութերի փոխանակման համար, սոցցանցի տարրերով, որը ստեղծել են Քևին Սիսթրոմն ու Մայք Կրիգերը 2010 թվականին ԱՄՆ–ում։ 2012 թվականին Facebook–ը հայտնել է, որ գնում է սերվերը 1 միլիարդ դոլարով։