ՌԱԴԻՈ

Անանյան. «Սոցցանցերում տարածված քննարկումները հիմնավոր չեն»

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը վստահեցնում է` խոպանչիների եկամուտների հարկման նախագիծ չկա։
Sputnik
Անանյան. «Սոցցանցերում տարածված քննարկումները հիմնավոր չեն»

«Նախ, որևէ նախագիծ չկա: Որ ասում են՝ աղմկահարույց նախագիծ կամ եկամուտների հարկման, կամ խոպանչիների եկամուտների հարկման, ըտենց բան գոյություն չունի ընդհանրապես»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

Նա նշեց, որ կա ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման ինստիտուտի կայացման մասին գաղափար։

«Մենք բազմիցս ասել ենք, ես շեշտել եմ մի քանի անգամ, որ մենք մտադրություն ունենք 18-65 տարեկան անձանց համար տարեկան հայտարարագիր պատրաստելու: Հարց է հնչել՝ արդյոք դրսից եկող տրանսֆերտները ևս պետք է հարկվեն, մենք ասել ենք, որ հանրային քննարկումների արդյունքում նման որոշում չունենք կայացված: Բայց այդպիսի քննարկումների արդյունքում եթե որոշվի, որ դա եկամուտ է, այդ եկամուտը, այո, կարող է ներառվել հայտարարագրում: Բայց հայտարարագրում ներառելը չի նշանակում, որ այն պետք է հարկվի»,- ասաց Անանայանը:

Նրա խոսքով՝ եթե Ռուսաստանում կամ այլ երկրում եկամուտն արդեն հարկվել է, միևնույն եկամուտը միևնույն հարկատեսակով Հայաստանում հարկելու որևէ նպատակ չի հետապնդվում:

«Այսօրվա քննարկումները, որոնք տարածված են սոցցանցերում հիմնավոր չեն»,– ասաց Անանյանը:

Նրա խոսքով` ամենակաևորը հետևյալն է՝ առանց հանրային քննարկման որևէ նախաձեռնություն օրենքի ուժ չի կարող ստանալ: