ՌԱԴԻՈ

Էնֆիաջյան. «ՀԱՊԿ–ի հարցում պետք է բոլոր հնարավորություններն օգտագործենք հօգուտ Հայաստանի»

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ՀԱՊԿ-ի մասին հայտարարություններին ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Վահե Էնֆիաջյանը չկամությամբ, բայց գնահատական տվեց:
Sputnik
Էնֆիաջյան. «ՀԱՊԿ–ի հարցում պետք է բոլոր հնարավորություններն օգտագործենք հօգուտ Հայաստանի»

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը տեղին չի համարում սևեռվել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի` ՀԱՊԿ-ի շուրջ արած հայտարարությունների վրա: Այս մասին Էնֆիաջյանն ասաց այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում` արձագանքելով լրագրողների` ԲՀԿ նախագահի ու Լուկաշենկոյի ջերմ հարաբերությունների մասին հիշեցմանը:

Ռուստամյան. «ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակից օգտվելու է Ադրբեջանը»

«Մեր երկրում այսօր կարևորագույն քաղաքական գործընթաց է տեղի ունենում»,- ասաց Էնֆիաջյանը` լրագրողներին խորհուրդ տալով ուշադրության արժանացնել ներպետական հարցերը, քան սևեռվել «այլ երկրի նախագահի հայտարարությունների» վրա:

Այնուամենայնիվ, լրագրողների ճնշմամբ Էնֆիաջյանը ստիպված եղավ տեղի տալու և ի վերջո հայտնեց իր տեսակետն այդ հարցի շուրջ` ասելով. «Այն գնահատականը, որ հնչել է, անձամբ ինձ համար անընդունելի է»:

Իսկ Գագիկ Ծառուկյանը կմիջամտի արդյո՞ք Լուկաշենկոյի հետ ստեղծված խնդիրը հարթելու հարցում, Էնֆիաջյանը չպատասխանեց` խորհուրդ տալով այդ հարցով դիմել Ծառուկյանի մամուլի խոսնակին:

Հիշեցնենք` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը քննարկել էր կազմակերպության ոչ անդամ երկրի՝ Ադրբեջանի դեսպանի հետ: Իսկ Աստանայում կայացած գագաթնաժողովից հետո Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը լրագրողներին հայտնել էր, որ Հայաստանն ուզում է պահպանել գլխավոր քարտուղարի պաշտոնը, սակայն ժամկետի ավարտին մեկ տարի է մնացել, և, իր կարծիքով, նոր գլխավոր քարտուղարը (եթե այն Հայաստանից լինի) մեկ տարվա ընթացքում չի հասցնի նույնիսկ բոլոր երկրներն այցելել։Ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ պարզաբանումներ է պահանջելու Բելառուսի նախագահից և ոչ միայն նրանից։ Նա շեշտել էր, որ որևէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չուներ, քանի որ ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով, որն առայժմ չկա:

Հիշեցնենք՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածությունը վերջնականապես որոշվելու է Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 6-ին։