Ջրանջատումներ կլինեն Շիրակի մարզի մի շարք համայքներում

Ջրանջատումները պլանային աշխատանքների պատճառով են:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Այսօր 8-ժամյա ջրանջատումներ են սպասվում Շիրակի մարզում: Ինչպես տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 19-ին ժամը 10:00-18։00 կդադարեցվի Շիրակի մարզի՝ Արթիկ քաղաքի, Նոր Կյանք, Վարդաքար, Հովտաշեն, Նորաշեն, Սարալանջ, Հառիճ, Նահապետավան, Սպանդարյան, Մեղրաշեն, Գետափ, Անուշավան, Փանիկ գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։